Երբևէ եղե՞լ եք Հայաստանում: Ձեր առաջին տպավորությունները Ջերմուկի մասին:
Այո, ես մասնակցել եմ Երևանում կայացած շախմատի օլիմպիադային, բայց սա իմ առաջին այցն է Ջերմուկ: Ես իսկապես շատ սիրեցի այն, այստեղ շատ խաղաղ է և տեղի մարդիկ շատ բարի են:
Ծնվել եմ արևմտյան Վրաստանի Զուգդիդի քաղաքում: Ընտանիքում կար 6 երեխա` ես միակ աղջիկն էի և ունեի 5 եղբայր: Այսօր ցավոք մեզ հետ են նրանցից երեքը: Քանի որ բակում աղջիկ երեխաները քիչ էին, օրս հիմնականում անցկացնում էի տղաների հետ և նրանց հետ հավասար էի մասնակցում էի բոլոր խաղերին:
Ես գիտեմ, որ դուք եղել եք Հայաստանում: Ինչպիսի՞ն են Ձեր առաջին տպավորությունները Ջերմուկի մասին:
Սա իմ երկրորդ այցն է Հայաստան: Նախորդ անգամ եկել էի Երևան` մասնակցելու մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնությանը: Ես շատ սիրեցի ջերմուկը, օդը շատ մաքուր է, տեղացի մարդիկ շատ բարի են և սիրալիր, ամենը գեղեցիկ է և ես ինձշատ լավ եմ զգում:
Երբևէ եղե՞լ եք Հայաստանում: Ձեր առաջին տպավորությունները Ջերմուկի մասին:
Սա իմ առաջին այցն է Հայաստան: Ջերմուկը շատ գեղեցիկ վայր է, բնությունը պարզապես հիացմունք է առաջացնում` սարերը, օդը, … : Հաճելի տպավորություն է թողնում նաև տեղացի մարդկանց բարյացկամությունը:
Երեկ, հունիսի 26-ին, տեղի ունեցավ Ջերմուկ-2010 մանկապատանեկան մրցաշարի բացման արարողությունը: Սա թվով 5-րդ մրցաշարն է, որն անցկացվում է անընդմեջ Ջերմուկ քաղաքում: Մրցաշարն անցկացվում է 4 տարիքային խմբերով` մինչև 10, 12, 14 և 18: Մրցաշարին մասնակցում են մոտ 210 երեխա Հայաստանից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Պարսկաստանից և Գերմանիայից: Նկարները կարող եք դիտել այստեղ:
Երբևէ եղե՞լ եք Հայաստանում: Ձեր առաջին տպավորությունները Ջերմուկի մասին:
Այո, ես եղել եմ Երևանում 1996թ.` շախմատի օլիմպիադայի ժամանակ: Իսկ Ջերմուկի մասին կարող եմ ասել, որ շատ գեղեցիկ և հանգիստ քաղաք է և շատ լավ վայր է հանգիստն անցկացնելու համար:
Բարև Ձեզ շախմատասեր բարեկամներ: Այսօր Ջերմուկում կայացավ կանանց FIDE Grand Prix մրցաշարի անդրանիկ տուրը: Ծավալվեց բավականին հետաքրքիր և լարված պայքար: Ապացույցն այն էր, որ ընդամենը մեկ խաղ ունեցավ խաղաղ ավարտ, իսկ մյուս դեպքերում էլ ավելի արդյունավետ էին սև խաղաքարերով շախմատիստուհիները: Եվ այսպես` Էլինա Դանիելյան – Մայա Չիբւրդանիձե 1-0, Բաիրա Կովանովա - Մարթա Ֆիերո 1-0, Սյու Յուհուա - Լիլիթ Մկրտչյան 0-1, Հոու Յիֆան – Շեն Յան 0-1, Անտոանետա Ստեֆանովա - Նանա Ձագնիձե 0-1, Պիա Կրամլինգ - Տատյանա Կոսինցեվա 1/2-1/2: ավելին
ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը, ՀՀ նախագահ և Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանի ներկայությամբ, կատարեց ՖԻԴԵ-ի կանանց գրան պրի 6-րդ մրցաշարի բացումը:
Այս մրցաշարն կանանց ամենաուժեղ մրցաշարերից մեկն է, որտեղ մասնակցում են 3 նախկին չեմպիոնուհիներ-գրոսմայստերներ Մայա Չիբուրդանիձեն, Անտոանետա Ստեֆանովան և Սյու Յուհուան, ինչպես նաև մրցաշարին ներկա է գտնվում լեգենդար Նոնա Գափրինդաշվիլիին, որպես տեխնիկական պատասխանատու:
Բացման արարողության խոսքում ՖԻԴԵ-ի նախագահը շնորհակալություն հայտնեց Հայաստանին այն կարևոր դերի համար, որ Հայաստանը ներկայացնում է ոչ միայն լավագույն շախմատիստուհիներին, այլև բարձրակարգ մրցաշարերի հյուրընկալության համար: Արդյունքում, Ջերմուկի նման վայրը, որը հայտնի է իր սպա կոնտրոններով, շախմատի շնորհիվ հայտնի է դառնում ամբողջ աշխարհին:
Այս մրցաշարը նվիրված է հանրահայտ էտյուդիստ Հենրիկ Կասպարյանի 100-ամյակին:
ՖԻԴԵ-ի կանանց Գրան Պրին դա մրցաշարերի մի շարք է, որը կազմակերպվում է ՖԻԴԵ-ի և Գլոբալ Չեսս-ի կողմից: Երկու տարվա ընթացքում, տարբեր երկրներում, պետք է անցկացվի 6 մրցաշար` յուրաքանչուր տարի 3-ական:
Յուրաքանչյուր մրցաշարի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 40,000 եվրո, իսկ հաղթող կստանա 6,500 եվրո: Իսկ վեց մրցաշարի արդյունքներով հաղթողը կստանա 15,000 եվրո:
Սա նախադեպը չունեցող մրցաշարերի շարք է, որը հիանալի խթան է հանդիսանում շախմատային աշխարհի համար: Գրան պրի մրցաշարերի անցկացումը 2010թ-ից սկսած ուղիղ կապ կունենա աշխարհի առաջնության հետ:
Չեմպիոնը կորոշվի աշխարհի առաջնության Նոկաուտ համակարգով, որը տեղի կունենա Թուրքիայում և հաջորդ 2011թ-ին, աշխարհի չեմպիոնները կմրցեն 2009-2010թթ.. կանանց գրան պրի մրցաշարի հաղթողի հետ:
Սա կլինի կանանց մրցաշարերի բոլոր ժամանակների ամենաուժեղ մրցաշարը և հատկանշական է ասել, որ այդտեղ կմասնակցեն երեք նախկին չեմպիոնուհիները և ամենաբարձր վարկանիշ ունեցող կին շախմատիստները: