Հարցազրույց Մայա Չիբուրդանիձեի հետ |
Friday, 02 July 2010 |
Դուք բազմիցս եղել եք Հայաստանում: Ձեր առաջին տպավորությունները Ջերմուկի մասին:
Ես պարզապես հաճույք եմ ստանում Ջերմուկում գտնվելով և պատրաստ եմ կրկին գալ այստեղ:
Նախորդ Գրան Պրի մրցաշարերից ո՞րն էր ավելի հաջողակ Ձեզ համար և ի՞նչն էր պատճառը:
Ես միայն մեկ մրցաշար եմ խաղացել, բայց անհաջող:
Ի՞նչ սպասումներ և նպատակներ ունեք այս մրցաշարից:
Ինչպես կստացվի, իչպես Աստված կտա:
Բոլոր Գրան Պրի մրցաշարերն էլ ունեն բավականին ուժեղ կազմ: Ի՞նչ կարող եք ասել այս մրցաշարի մասին: Ձեր կարծիքով այստեղ կա՞ն ակնհայտ առաջատարներ:
Այս մրցաշարը նույնպես շատ ուժեղ կազմ ունի: Առաջատարներ կան, սակայն անակնկալներն ավելի շատ են:
Բնավորության ո՞ր կարևոր գծերն եք գնահատում մարդու մեջ և ինպիսի՞ն կուզենայիք տեսնել աշխարհի չեմպիոնին:
Անկեղծությունը: Իսկ չեմպիոնի մասին կարող եմ ասել, որ պետք է լինի համեստ, բայց ներքին մեծ ուժով:
Տղամարդկանց Գրան Պրի մրցաշարը, որը նախորդ տարի անցկացվեց Ջերմուկում, նվիրված էր աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի 80-ամյակին, իսկ այս մրցաշարը նվիրված է հանրաճանաչ կոմպոզիտոր Հենրի Կասպարյանին: Ինչանո՞վ եք Դուք ծանոթ նրա ստեղծագործություններին:
Շատ եմ սիրում նրա հիանալի էտյուդները: Ինձ համար միշտ էլ հեշտ չեն եղել լուծել դրանք:
|