Յոթերորդ տուրի վերլուծություն |
Friday, 02 July 2010 |
Ողջույն հարգելի շախմատասերներ: Այսօր Ջերմուկում ավարտվեց նաև 7-րդ տուրը, որում Նանա Ձագնիձեին (սև խաղաքարերով) հաջողվեց տանել անչափ կարևոր հաղթանակ իր հայրենակցուհու` Մայա Չիբուրդանիձեի նկատմամբ և էլ ավելի ամրապնդել առաջատարի դիրքերը: Մյուս արդյունքներն հետևյալն էին` Տատյանա Կոսինցեվա - Շեն Յան 1-0, Մարթա Ֆիերո - Սյու Յուհուա 1-0, Բաիրա Կովանովա - Հոու Յիֆան 1/2-1/2, Պիա Կրամլինգ - Անտոանետա Ստեֆանովա 1/2-1/2, Էլինա Դանիելյան - Լիլիթ Մկրտչյան 1/2-1/2: Խաղացված 7 տուրերից հետո մրցաշարային աղյուսակում պատկերն հետևյալն է` Ձագնիձե – 6.5, Մկրտչյան, Կոսինցեվա – 5, Հոու Յիֆան – 4, Ստեֆանովա, Դանիելյան, Շեն Յան – 3.5, Սյու Յուհուա – 3, Չիբուրդանիձե, Կրամլինգ – 2.5, Բաիրա Կովանովա – 2, Մարթա Ֆիերո – 1: ավելին
|