EN  |   ARM
Home
Schedule
Players
Organisers
Contact Us
Sponsors
banner_logo.jpg
Games Commentary
Videos
Bulletins




Հարցազրույց Շեն Յանի հետ
Monday, 28 June 2010
Shen-Yang.jpg

Ես գիտեմ, որ դուք եղել եք Հայաստանում:  Ինչպիսի՞ն են Ձեր առաջին տպավորությունները Ջերմուկի մասին:

Ջերմուկը մի հրաշալի վայր է: Այստեղ սարերը, մաքուր օդը, լճերը, մարդիկ, մրգերը ուղղակի հիասքանչ են: Ես շատ եմ սիրում Հայաստանը՝ հատկապես Ջերմուկը:



Նախորդ Գրան Պրի մրցաշարերից ո՞րն էր ավելի հաջողակ Ձեզ համար և ի՞նչն էր պատճառը:

Նանջինում ես ավելի հաջող հանդես եկա, քան նախորդ Գրան Պրիում, որը տեղի էր ունենում Թուրքիայում: Միայն պարտվեցի չին շախմատիստուհիներին:

Ի՞նչ սպասումներ և նպատակներ ունեք այս մրցաշարից:

Հուսով եմ ավելի լավ խաղալ, քան նախորդ երկու մրցաշարերում, ինչպես նաև կցանկանայի այցելել Ջերմուկի տեսարժան վայրերը:

Բոլոր Գրան Պրի մրցաշարերն էլ ունեն բավականին ուժեղ կազմ: Ի՞նչ կարող եք ասել այս մրցաշարի մասին:

Ուժեղ մասնակիցները մրցաշարը դարձնում են ավելի ուժեղ: Կարծում եմ, որ նման մրցաշարերը խթան են հանդիսանում կանանց շախմատի համար:

Բնավորության ո՞ր կարևոր գծերն եք գնահատում մարդու մեջ և ինպիսի՞ն կուզենայիք տեսնել աշխարհի չեմպիոնին:

Բարիությունը, արդար մտածելակերպը, գթասրտությունը և խելացիությունը: Եվ իհարկե չեմպիոնը պետք է կարողանա հիանալի շախմատ խաղալ:

Տղամարդկանց Գրան Պրի մրցաշարը, որը նախորդ տարի անցկացվեց Ջերմուկում, նվիրված էր աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի 80-ամյակին, իսկ այս մրցաշարը նվիրված է հանրաճանաչ կոմպոզիտոր Հենրի Կասպարյանին: Ինչանո՞վ եք Դուք ծանոթ նրա ստեղծագործություններին:

Գիտեմ, որ Հենրիկ Կասպարյանը հանրաճանաչ էտյուդիստ է, բայց նրա կոմպոզիցիաներին այդքան էլ ծանոթ չեմ: Միայն ծանոթ եմ նրա «2545 վերջնախաղեր սովորելու դոմինացիա» գիրքին:
 
© FIDE Grand Prix 2009 - 2010    |    www.fide.com    |    grandprix.fide.com    |    Powered by Turkish Chess Federation