EN  |   ARM
Home
Schedule
Players
Organisers
Contact Us
Sponsors
banner_logo.jpg
Games Commentary
Videos
Bulletins




Հարցազրույց Նոնա Գափրինդաշվիլու հետ
Sunday, 04 July 2010

Nona2.jpg

Կպատմե՞ք մի փոքր Ձեր մասին:

Ծնվել եմ արևմտյան Վրաստանի Զուգդիդի քաղաքում: Ընտանիքում կար 6 երեխա` ես միակ աղջիկն էի և ունեի 5 եղբայր: Այսօր ցավոք մեզ հետ են նրանցից երեքը: Քանի որ բակում աղջիկ երեխաները քիչ էին, օրս հիմնականում անցկացնում էի տղաների հետ և նրանց հետ հավասար էի մասնակցում էի բոլոր խաղերին:
Հայրիկս սիրում էր շախմատ և մեզ բոլորիս սովորեցրեց շախմատ խաղալ, որը և դարձավ մեր տան սիրելի խաղերից մեկը: Մենք հաճախակի մրցաշարեր էինք անցկացնում տանը: Երբ ես 12 տարեկան էի, հանկարծակի պարզվեց, որ Բաթումիում պետք է անցկացվի Վրաստանի պատանեկան թիմային առաջնություն: Քանի որ մեր քաղաքում աղջիկ շախմատիստուհի չկար, ինձ առաջարկեցին խաղալ մեր քաղաքի թիմից: Այնտեղ բավականին հաջող հանդես եկա և վրացի մարզիչ Կարսելաձեն նկատեց ինձ և ծնողներիս խորհուրդ տվեց, որ ես տեղափոխվեմ Թիֆլիս և լրջորեն զբաղվեմ շախմատով: Երկու տարի անց Վրաստանի առաջնությունում ես արդեն գրավեցի երկրորդ տեղը, իսկ 1956թ-ից ի վեր հաղթում էի գրեթե բոլոր մրցաշարերը:

Արդյո՞ք շախմատն է Ձեր կյանքը:

Ասելով Նոնա Գափրինդաշվիլի ես միայն շախմատ եմ հասկանում և առանց շախմատի ես իմ կյանքը չեմ պատկերացնում: Իմ կյանքի ընթացքում նա ինձնից ոչինչ չխլեց, քանի որ հենց շախմատի շնորհիվ ես կարողացա ինձ գտնել և միշտ լինել երջանիկ:

Ո՞րն է Ձեր կյանքի ամենակարևոր օրը:

Երբ դարձա աշխարհի չեմպիոնուհի և Մոսկվայից գնացքով վերադառնում էի տուն, ինձ արդեն Սուխումիից սկսեցին դիմավորել: Գնացքը ստիպված կանգ էր առնում նույնիսկ չնախատեսված կանգառներում, քանի որ մարդկանց ամբոխն էր այն ստիպում: Իսկ երբ հասա Թիֆլիս, տեսարանը պարզապես աննկարագրելի էր, մարդկանց հրմշտոցից հայրիկս նույնիսկ կոշիկներն էր կորցրել: Եվ իսկապես, այդ օրն անմոռանլի էր …
.

Nona1.jpg

Շախմատում կարևոր են նաև էտյուդները: Ի՞նչ կասեք կոնկրետ Հենրիկ Կասպարյանի ստեղծագորությունների մասին:

Էտյուդներ լուծել շատ էի սիրում և անկեղծ ասած դրանք ինձ հեշտությամբ էին հաջողվում: Էտյուդները զարգացնում են շախմատիստի պատկերացումները: Ես գտնում եմ, որ յուրաքանչյուր պրոֆեսիոնալ շախմատիստ բարձր է գնահատում շախմատային խաղի այդ գեղեցիկ ճյուղը: Հենրիկ Կասպարյանն իրականում աշխարհի լավագույն էտյուդիստներից է և ունի հիանալի էտյուդներ, բազմիցս պատիվ եմ ունեցել լուծելու դրանք:

Բնավորության ո՞ր կարևոր գծերն եք գնահատում մարդու և հատկապես շախմատիստի մեջ:

Առաջին հերթին մարդը պետք է լինի մարդ` անկախ այն բանից, թե որտեղ է նա, ինչ բնագավառում, ինչով է զբաղվում: Ով էլ նա լինի պետք է օժտված լինի մարդկային արժեքներով: Իսկ լավ շախմատիստ լինելու համար, վստահ եմ, որ պարզապես անհրաժեշտ են հետևյալ սկզբունքները. բնությունից օժտված շախմատային ունակություն, ամուր նյարդեր, հոգեկան կայուն վիճակ և համառ բնավորություն:

Ի՞նչ կցանկանաք մեր շախմատիստուհիներին:

Մրցաշարի մեծ մասն արդեն ետևում է: Կայուն խաղ է ցույց տալիս միայն մեկ մասնակից` Նանա Ձագնիձեն: Իհարկե վատ չի հանդես գալիս նաև Կոսինցեվա Տատյանան: Ես գտնում եմ, և կասեմ ավելին, վստահ եմ, որ մյուս մասնակիցներից յուրաքանչյուրը կարող էր ավելի լավ ելույթ ունենար: Մնացել է երկու տուր, բոլորին մաղթում եմ համառ և լարված պայքար:
 
© FIDE Grand Prix 2009 - 2010    |    www.fide.com    |    grandprix.fide.com    |    Powered by Turkish Chess Federation