Ութերորդ տուրի վերլուծություն |
Saturday, 03 July 2010 |
Այսօր Ջերմուկում ավարտվեց 8-րդ տուրը, որտեղ մրցաշարի հերոս Նանա Ձագնիձեին հաջողվեց տոնել անչափ կարևոր հաղթանակ Լիլիթ Մկրտչյանի նկատմամբ և բավականին լուրջ հայտ ներկայացնել մրցաշարում միանձնյա հաղթող ճանաչվելու համար: Նշենք, որ սա Նանայի 5-րդ անընդմեջ հաղթանակն էր: Մյուս խաղատախտակների վրա գրանցվեցին հետևյալ արդյունքները` Հոու Յիֆան - Մարթա Ֆիերո 1-0, Սյու Յուհուա - Տատյանա Կոսինցեվա 1-0, Շեն Յան - Մայա Չիբուրդանիձե 1-0, Անտոանետա Ստեֆանովա - Բաիրա Կովանովա - 1/2-1/2, Էլինա Դանիելյան - Պիա Կրամլինգ 1/2-1/2: Խաղացված 8 տուրերից հետո մասնակիցներն ունեն հետևյալ միավորները` Ձագնիձե – 7.5, Կոսինցեվա – 6, Հոու Յիֆան, Մկրտչյան - 5, Ստեֆանովա, Դանիելյան, Շեն Յան – 4, Սյու Յուհուա, Չիբուրդանիձե, Կրամլինգ – 3, Բաիրա Կովանովա – 2.5, Մարթա Ֆիերո – 1: ավելին
|