EN  |   ARM
Home
Schedule
Players
Organisers
Contact Us
Sponsors
banner_logo.jpg
Games Commentary
Videos
Bulletins




Հարցազրույց Սյու Յուհուայի հետ
Sunday, 04 July 2010

Xu-Yuhua.jpg

Երբևէ եղե՞լ եք Հայաստանում: Ձեր առաջին տպավորությունները Ջերմուկի մասին:

Սա առաջին անգամն է, որ ես Հայաստանում եմ: Ինձ այստեղ շատ է դուր գալիս` օդը, ծառերը, մարդիկ նույնպես շատ լավն են:


Նախորդ Գրան Պրի մրցաշարերից ո՞րն էր ավելի հաջողակ Ձեզ համար և ի՞նչն էր պատճառը:

2009թ. Նանջինում կայացած կանանց գրան պրիում ես դարձա չեմպիոն: Իմ հաղթելու հիմնական պատճառը Աստծո օրհնությունն էր, իհարկե շատ պարապմունքներ էլ եմ ունեցել:

Ի՞նչ սպասումներ և նպատակներ ունեք այս մրցաշարից:

Հուսով եմ լավ կխաղամ այս մրցաշարում:

Բոլոր Գրան Պրի մրցաշարերն էլ ունեն բավականին ուժեղ կազմ: Ի՞նչ կարող եք ասել այս մրցաշարի մասին: Ձեր կարծիքով այստեղ կա՞ն ակնհայտ առաջատարներ:

Մրցաշարը շատ ուժեղ կազմ ունի և յուրաքանչյուրն էլ ունի հավասար հնարավորություններ հաղթելու համար:

Բնավորության ո՞ր կարևոր գծերն եք գնահատում մարդու մեջ և ինպիսի՞ն կուզենայիք տեսնել աշխարհի չեմպիոնին:

Անկեղծությունն ու բարիությունը: Իսկ չեմպիոնը պետք է ունենա համբերություն:

Տղամարդկանց Գրան Պրի մրցաշարը, որը նախորդ տարի անցկացվեց Ջերմուկում, նվիրված էր աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի 80-ամյակին, իսկ այս մրցաշարը նվիրված է հանրաճանաչ կոմպոզիտոր Հենրի Կասպարյանին: Ինչանո՞վ եք Դուք ծանոթ նրա ստեղծագործություններին:


Ցավոք ես մինչ օրս ծանոթ չեմ եղել նրա ստեղծագործություններին:
 
© FIDE Grand Prix 2009 - 2010    |    www.fide.com    |    grandprix.fide.com    |    Powered by Turkish Chess Federation