Երրորդ տուրի վերլուծություն |
Sunday, 27 June 2010 |
Ջերմուկում ավարտվեց կանանց FIDE Grand Prix մրցաշարի նաև 3-րդ տուրը: Այս տուրում նույնպես երևաց, որ մասնակիցները տրամադրված են անչափ մարտականորեն և պատրաստ են անզիջում, համառ պայքարի: Արդյունքներն այսպիսին են` Էլինա Դանիելյան – Շեն Յան 1-0, Հոու Յիֆան – Լիլիթ Մկրտչյան 1-0, Անտոանետա Ստեֆանովա – Սյու Յուհուա 1-0, Մարթա Ֆիերո – Տատյանա Կոսինցեվա 0-1, Պիա Կրամլինգ – Նանա Ձագնիձե 1/2-1/2 և Բաիրա Կովանովա – Մայա Չիբուրդանիձե 1/2-1/2: 3 տուրից հետո մասնակիցներն ունեն հետևյալ միավորները` Կոսինցեվա, Ձագնիձե - 2.5, Մկրտչյան, Ստեֆանովա, Դանիելյան – 2, Չիբուրդանիձե, Կովանովա - 1.5, Կրամլինգ, Սյու Յուհուա, Շեն Յան, Հոու Յիֆան – 1, Մարթա Ֆիերո – 0: ավելին
|