Վեցերորդ տուրի վերլուծություն |
Wednesday, 30 June 2010 |
Այսօր Ջերմուկում ընթանում էր 6-րդ տուրը, և նշենք, որ այն ունեցավ սենսացիոն ավարտ` բոլոր 6 խաղատախտակների վրա հաղթեցին սպիտակ խաղաքարերով շախմատիստուհիները: Եվ այսպես` Նանա Ձագնիձե - Տատյանա Կոսինցեվա 1-0, Լիլիթ Մկրտչյան - Մայա Չիբուրդանիձե 1-0, Անտոանետա Ստեֆանովա – Էլինա Դանիելյան 1-0, - Շեն Յան - Մարթա Ֆիերո 1-0, Սյու Յուհուա - Բաիրա Կովանովա 1–0, Հոու Յիֆան - Պիա Կրամլինգ 1–0: Տանելով անչափ կարևոր հաղթանակ 6 տուրից հետո 5.5 միավորով մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորում է Նանա Ձագնիձեն: Մյուս մասնակիցներն ունեն հետևյալ միավորները` Մկրտչյան – 4.5, Կոսինցեվա - 4, Շեն Յան, Հոու Յիֆան – 3.5, Ստեֆանովա , Դանիելյան, Սյու Յուհուա – 3, Չիբուրդանիձե – 2.5, Կրամլինգ - 2, Կովանովա - 1.5, Մարթա Ֆիերո – 0: ավելին
|