Հարցազրույց Պիա Կրամլինգի հետ |
Tuesday, 29 June 2010 |
Ինչպիսի՞ն են Ձեր առաջին տպավորությունները Ջերմուկի մասին:
Այստեղ շատ գեղեցիկ է և հանգիստ, իսկ օդը` շատ մաքուր:
Նախորդ Գրան Պրի մրցաշարերից ո՞րն էր ավելի հաջողակ Ձեզ համար և ի՞նչն էր պատճառը:
Չգիտեմ ինչու, բայց ես միշտ երջանիկ եմ երբ խաղում եմ Նալչիկում:
Ի՞նչ սպասումներ և նպատակներ ունեք այս մրցաշարից:
Խաղալ հետաքրքիր պարտիաներ, ոչ ավելին:
Բոլոր Գրան Պրի մրցաշարերն էլ ունեն բավականին ուժեղ կազմ: Ի՞նչ կարող եք ասել այս մրցաշարի մասին: Ձեր կարծիքով այստեղ կա՞ն ակնհայտ առաջատարներ:
Սկզբից կարծում էի Հոու Յիֆանը կլինի առաջատար, բայց հիմա համոզված չեմ:
Բնավորության ո՞ր կարևոր գծերն եք գնահատում մարդու մեջ և ինպիսի՞ն կուզենայիք տեսնել աշխարհի չեմպիոնին:
Չեմպիոնը պետք է հմուտ շախմատ խաղա և լինի բարի:
Տղամարդկանց Գրան Պրի մրցաշարը, որը նախորդ տարի անցկացվեց Ջերմուկում, նվիրված էր աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի 80-ամյակին, իսկ այս մրցաշարը նվիրված է հանրաճանաչ կոմպոզիտոր Հենրի Կասպարյանին: Ինչանո՞վ եք Դուք ծանոթ նրա ստեղծագործություններին:
Այո, իհարկե ծանոթ եմ:
|