Հարցազրույց Մարթա Ֆիերոյի հետ |
Sunday, 27 June 2010 |
Երբևէ եղե՞լ եք Հայաստանում: Ձեր առաջին տպավորությունները Ջերմուկի մասին:
Այո, ես եղել եմ Երևանում 1996թ.` շախմատի օլիմպիադայի ժամանակ: Իսկ Ջերմուկի մասին կարող եմ ասել, որ շատ գեղեցիկ և հանգիստ քաղաք է և շատ լավ վայր է հանգիստն անցկացնելու համար:
Նախորդ Գրան Պրի մրցաշարերից ո՞րն էր ավելի հաջողակ Ձեզ համար և ի՞նչն էր պատճառը:
Ստամբուլում բավականին լավ արդյունք ցույց տվեցի, իսկ դրա պատճառը կարծում եմ շախմատային գիտելիքներն են:
Ի՞նչ սպասումներ և նպատակներ ունեք այս մրցաշարից:
Խաղալ հնարավորինս լավ, իսկ այնուհետև կտեսնենք:
Բոլոր Գրան Պրի մրցաշարերն էլ ունեն բավականին ուժեղ կազմ: Ի՞նչ կարող եք ասել այս մրցաշարի մասին: Ձեր կարծիքով այստեղ կա՞ն ակնհայտ առաջատարներ:
Մրցաշարը շատ ուժեղ է և ես չեմ կարող նշել կոնկրետ անուն:
Բնավորության ո՞ր կարևոր գծերն եք գնահատում մարդու մեջ և ինպիսի՞ն կուզենայիք տեսնել աշխարհի չեմպիոնին:
Նա պետք է ունենա մարդկային լավ հատկանիշներ և զարգացնի շախմատը ամբողջ աշխարհով մեկ:
Տղամարդկանց Գրան Պրի մրցաշարը, որը նախորդ տարի անցկացվեց Ջերմուկում, նվիրված էր աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի 80-ամյակին, իսկ այս մրցաշարը նվիրված է հանրաճանաչ կոմպոզիտոր Հենրի Կասպարյանին: Ինչանո՞վ եք Դուք ծանոթ նրա ստեղծագործություններին:
Իհարկե ծանոթ եմ նրա թողած ժառանգությանը:
|