EN  |   ARM
Home
Schedule
Players
Organisers
Contact Us
Sponsors
banner_logo.jpg
Games Commentary
Videos
Bulletins




Տասնմեկերորդ տուրի վերլուծություն
Monday, 05 July 2010

Round11.jpg

Բարև Ձեզ հարգելի շախմատասերներ: Կանանց FIDE-ի Grand Prix մրցաշարը ավարտվեց վրացի շախմատիստուհի Նանա Ձագնիձեի վստահ հաղթանակով: Ասյօր նա սպիտակ խաղաքարերով (դեռ սկզբնախաղում, առանց լարված պայքարի) ոչ-ոքի խաղաց չինուհի Հոու Յիֆանի հետ:  Արդյունքում վաստակելով 11 հնարավորից 9 միավոր և չկրելով ոչ մի պարտություն` 7 հաղթանակ և 4 ոչ-ոքի, Նանան ճանաչվեց միանձնյա հաղթող: Ինչ խոսք նման մրցաշարերի համար սա պարզապես հիանալի արդյունք է: Մյուս խաղատախտակների վրա գրանցվեցին հետևյալ արդյունքները` Տատյանա Կոսինցեվա - Էլինա Դանիելյան 0-1, Մայա Չիբուրդանիձե - Անտոանետա Ստեֆանովա 0-1, Մարթա Ֆիերո - Պիա Կրամլինգ 0-1, Բաիրա Կովանովա – Լիլիթ Մկրտչյան 1/2-1/2, Շեն Յան – Սյու Յուհուա 1/2-1/2: Մրցաշարային աղյուսակի վերջնական տեսքն այսպիսին է`
1.Ձագնիձե – 9, 2. Կոսինցեվա – 7.5, 3- 5. Մկրտչյան, Ստեֆանովա, Դանիելյան – 6.5, 6. Հոու Յիֆան – 6, 7.- 8. Կրամլինգ, Շեն Յան – 5.5, 9. Չիբուրդանիձե – 4.5, 10. Սյու Յուհուա – 4, 11. Կովանովա - 3.5, 12. Մարթա Ֆիերո – 1.5: ավելին
 
© FIDE Grand Prix 2009 - 2010    |    www.fide.com    |    grandprix.fide.com    |    Powered by Turkish Chess Federation