Հարցազրույց Էլինա Դանիելյանի հետ |
Wednesday, 30 June 2010 |
Հիշու՞մ եք Ձեր առաջին տպավորությունները Ջերմուկի մասին:
Բազմիցս եղել եմ Ջերմուկում, թեպետ և խաղում եմ այստեղ առաջին անգամ: Ինձ այստեղ դուր է գալիս, բնությունը շատ գեղեցիկ է:
Նախորդ Գրան Պրի մրցաշարերից ո՞րն էր ավելի հաջողակ Ձեզ համար և ի՞նչն էր պատճառը:
2009թ. Ստամբուլում խաղացված առաջին գրան պրի մրցաշարը, որտեղ գրավեցի երկրորդ տեղը: Խաղում էի անկաշկանդ և ուժեղ, քանի որ մրցաշարից առաջ լավ մարզվել էի, խաղացել էի Հայաստանի տղամարդկանց բարձրագույն խմբում:
Ի՞նչ սպասումներ և նպատակներ ունեք այս մրցաշարից:
Մաքսիմալ կերպով տրամադրվել խաղին և ցույց տալ արժանի արդյունք:
Բոլոր Գրան Պրի մրցաշարերն էլ ունեն բավականին ուժեղ կազմ: Ի՞նչ կարող եք ասել այս մրցաշարի մասին: Ձեր կարծիքով այստեղ կա՞ն ակնհայտ առաջատարներ:
Մասնակիցներից յուրաքանչյուրը արժանի է հաղթել մրցաշարը, կհաղթի նա, ում խաղն ավելի հաջող կստացվի:
Բնավորության ո՞ր կարևոր գծերն եք գնահատում մարդու մեջ և ինպիսի՞ն կուզենայիք տեսնել աշխարհի չեմպիոնին:
Նախ և առաջ չեմ սիրում դավաճանությունը և շատ բարձր եմ գնահատում մեծահոգությունը: Հենց այդպիսին էլ կուզենայի տեսնել չեմպիոնին:
Տղամարդկանց Գրան Պրի մրցաշարը, որը նախորդ տարի անցկացվեց Ջերմուկում, նվիրված էր աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի 80-ամյակին, իսկ այս մրցաշարը նվիրված է հանրաճանաչ կոմպոզիտոր Հենրի Կասպարյանին: Ինչանո՞վ եք Դուք ծանոթ նրա ստեղծագործություններին:
Շատ լավ ծանոթ եմ: Շատ եմ լուծել Հենրիկ Կասպարյանի էտյուդներից, որոնք ինձ օգնել են ուժեղացնել վերջնախաղային հասկացողությունը: Նաև կցանկանայի խորհուրդ տալ բազմաթիվ շախմատիստների, ուսումնասիրել էտյուդներ, հատկապես Հ.Կասպարյանի ստեղծագործությունները:
|