Հարցազրույց Անտոանետա Ստեֆանովայի հետ |
Monday, 05 July 2010 |
Երբևէ եղե՞լ եք Հայաստանում: Ձեր առաջին տպավորությունները Ջերմուկի մասին:
Այո, ես մասնակցել եմ Երևանում կայացած շախմատի օլիմպիադային, բայց սա իմ առաջին այցն է Ջերմուկ: Ես իսկապես շատ սիրեցի այն, այստեղ շատ խաղաղ է և տեղի մարդիկ շատ բարի են:
Նախորդ Գրան Պրի մրցաշարերից ո՞րն էր ավելի հաջողակ Ձեզ համար և ի՞նչն էր պատճառը:
Ես մինչ օրս մեկ Գրան Պրի եմ խաղացել՝ Ստամբուլում, սակայն անհաջող:
Ի՞նչ սպասումներ և նպատակներ ունեք այս մրցաշարից:
Կփորձեմ հետաքրքիր խաղ ցուցադրել:
Բոլոր Գրան Պրի մրցաշարերն էլ ունեն բավականին ուժեղ կազմ: Ի՞նչ կարող եք ասել այս մրցաշարի մասին: Ձեր կարծիքով այստեղ կա՞ն ակնհայտ առաջատարներ:
Մրցաշարի մասնակիցները շատ ուժեղ են և կոնկրետ առաջատար նշել չեմ կարող:
Բնավորության ո՞ր կարևոր գծերն եք գնահատում մարդու մեջ և ինպիսի՞ն կուզենայիք տեսնել աշխարհի չեմպիոնին:
Հավատում եմ, որ աշխարհի չեմպիոնը պետք է լինի ոչ միայն լավ շախմատիստ, այլև ուժեղ անհատականություն:
Տղամարդկանց Գրան Պրի մրցաշարը, որը նախորդ տարի անցկացվեց Ջերմուկում, նվիրված էր աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի 80-ամյակին, իսկ այս մրցաշարը նվիրված է հանրաճանաչ կոմպոզիտոր Հենրի Կասպարյանին: Ինչանո՞վ եք Դուք ծանոթ նրա ստեղծագործություններին:
Ես մեծ հարգանք ունեմ Հենրիկ Կասպարյանի հանդեպ և շախմատիստուհի դառնալու ճանապարհին ես շատ անգամ խորը հիացմունք եմ ապրել նրա ստեղծագործություններից:
|