EN  |   ARM
Home
Schedule
Players
Organisers
Contact Us
Sponsors
banner_logo.jpg
Games Commentary
Videos
Bulletins




Հարցազրույց Հոու Յիֆանի հետ
Sunday, 04 July 2010

Hou-Yifan.jpg

Ես գիտեմ, որ դուք եղել եք Հայաստանում:  Ինչպիսի՞ն են Ձեր առաջին տպավորությունները Ջերմուկի մասին:

Սա իմ երկրորդ այցն է Հայաստան: Նախորդ անգամ եկել էի Երևան` մասնակցելու մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնությանը: Ես շատ սիրեցի ջերմուկը, օդը շատ մաքուր է, տեղացի մարդիկ շատ բարի են և սիրալիր, ամենը գեղեցիկ է և ես ինձշատ լավ եմ զգում:

Նախորդ Գրան Պրի մրցաշարերից ո՞րն էր ավելի հաջողակ Ձեզ համար և ի՞նչն էր պատճառը:

Ստամբուլում խաղացած առաջին Գրան Պրի մրցաշարը: Առաջին յոթ տուրերում կարողացա վաստակել 6.5 միավոր, սակայն հետո պարտվեցի և իվերջո գրավեցի երրորդ տեղը:

Ի՞նչ սպասումներ և նպատակներ ունեք այս մրցաշարից:

Փորձում եմ խաղալ հնարավորինս լավ և այս մրցաշարում նույնպես կփորձեմ ցույց տալ հնարավորինս լավ արդյունք:

Բոլոր Գրան Պրի մրցաշարերն էլ ունեն բավականին ուժեղ կազմ: Ի՞նչ կարող եք ասել այս մրցաշարի մասին:


Իհարկե բոլոր մասնակիցները շատ ուժեղ են, ոչ միայն այս մրցաշարում, այլև ողջ Գրան Պրիում: Իմ կարծիքով չկա մեկը ով ավելի ուժեղ է և մեկն, ով ավելի թույլ է:

Բնավորության ո՞ր կարևոր գծերն եք գնահատում մարդու մեջ և ինպիսի՞ն կուզենայիք տեսնել աշխարհի չեմպիոնին:

Ամենակարևորը կամքի ուժն է: Երբեք չհրաժարվեք նպատակներից:

Տղամարդկանց Գրան Պրի մրցաշարը, որը նախորդ տարի անցկացվեց Ջերմուկում, նվիրված էր աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի 80-ամյակին, իսկ այս մրցաշարը նվիրված է հանրաճանաչ կոմպոզիտոր Հենրի Կասպարյանին: Ինչանո՞վ եք Դուք ծանոթ նրա ստեղծագործություններին:

Ցավոք և ծանոթ չեմ նրա ստեղծագործություններին, սակայն ես կփորձեմ ճանաչել և ուշադրություն դարձնել դրանց վրա:
 
© FIDE Grand Prix 2009 - 2010    |    www.fide.com    |    grandprix.fide.com    |    Powered by Turkish Chess Federation