ՖԻԴԵ-ի կանանց գրան պրի մրցաշար |
Friday, 25 June 2010 |
ՖԻԴԵ-ի կանանց Գրան Պրին դա մրցաշարերի մի շարք է, որը կազմակերպվում է ՖԻԴԵ-ի և Գլոբալ Չեսս-ի կողմից: Երկու տարվա ընթացքում, տարբեր երկրներում, պետք է անցկացվի 6 մրցաշար` յուրաքանչուր տարի 3-ական:
Յուրաքանչյուր մրցաշարի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 40,000 եվրո, իսկ հաղթող կստանա 6,500 եվրո: Իսկ վեց մրցաշարի արդյունքներով հաղթողը կստանա 15,000 եվրո:
Սա նախադեպը չունեցող մրցաշարերի շարք է, որը հիանալի խթան է հանդիսանում շախմատային աշխարհի համար: Գրան պրի մրցաշարերի անցկացումը 2010թ-ից սկսած ուղիղ կապ կունենա աշխարհի առաջնության հետ:
Չեմպիոնը կորոշվի աշխարհի առաջնության Նոկաուտ համակարգով, որը տեղի կունենա Թուրքիայում և հաջորդ 2011թ-ին, աշխարհի չեմպիոնները կմրցեն 2009-2010թթ.. կանանց գրան պրի մրցաշարի հաղթողի հետ:
Սա կլինի կանանց մրցաշարերի բոլոր ժամանակների ամենաուժեղ մրցաշարը և հատկանշական է ասել, որ այդտեղ կմասնակցեն երեք նախկին չեմպիոնուհիները և ամենաբարձր վարկանիշ ունեցող կին շախմատիստները:
Ջերմուկ, Հայաստան |
23 հունիս - 6 հուլիս, 2010 |
Ուլանբատոր, Մոնղոլիա |
29 հուլիս - 12 օգոստոս, 2010 |
Սանտյագո, Չիլի
|
27 հոկտեմբեր- 9 նոյեմբեր, 2010 |
|