| 
					Հարցազրոյց Բաիրա Կովանովայի հետ									 | 
							
			
			
		
					
				| 
					Saturday, 26 June 2010				 | 
			
					
			
				  
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Երբևէ եղե՞լ եք Հայաստանում: Ձեր առաջին տպավորությունները Ջերմուկի մասին: 
 
Հայաստանում ես առաջին անգամ եմ: Անկեղծ ասած երբեք չէի պատկերացնի, որ Ջերմուկն այսքան գեղեցիկ կլինի: Բնությունն ուղղակի հրաշալի է: 
 
Նախորդ Գրան Պրի մրցաշարերից ո՞րն էր ավելի հաջողակ Ձեզ համար և ի՞նչն էր պատճառը: 
 
Ես միանման արդյունք ունեցա երկու մրցաշարերում, սակայան Նալչիկում խաղացած պարտիաներս ավելի որակյալ էին: 
 
Ի՞նչ սպասումներ և նպատակներ ունեք այս մրցաշարից: 
 
Խաղալ հնարավորինս լավ: 
 
Բոլոր Գրան Պրի մրցաշարերն էլ ունեն բավականին ուժեղ կազմ: Ի՞նչ կարող եք ասել այս մրցաշարի մասին: Ձեր կարծիքով այստեղ կա՞ն ակնհայտ առաջատարներ:  
 
Մրցաշարը շատ ուժեղ կազմ ունի և ես չեմ կարող նշել կոնկրետ անուն: 
 
Բնավորության ո՞ր կարևոր գծերն եք գնահատում մարդու մեջ և ինպիսի՞ն կուզենայիք տեսնել աշխարհի չեմպիոնին: 
 
Չեմպիոնը պետք է լինի շատ նպատակասլաց և ուժեղ կամքի տեր մարդ: 
 
Տղամարդկանց Գրան Պրի մրցաշարը, որը նախորդ տարի անցկացվեց Ջերմուկում, նվիրված էր աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի 80-ամյակին, իսկ այս մրցաշարը նվիրված է հանրաճանաչ կոմպոզիտոր Հենրի Կասպարյանին: Ինչանո՞վ եք Դուք ծանոթ նրա ստեղծագործություններին: 
 
Իհարկե նա ունի շատ գեղեցիկ Էտյուդներ: 
			 |