EN  |   ARM
Home
Schedule
Players
Organisers
Contact Us
Sponsors
banner_logo.jpg
Games Commentary
Videos
Bulletins




ՖԻԴԵ-ի կանանց գրան պրի մրցաշար
Friday, 25 June 2010
gpfront.jpgՖԻԴԵ-ի կանանց Գրան Պրին դա մրցաշարերի մի շարք է, որը կազմակերպվում է ՖԻԴԵ-ի և Գլոբալ Չեսս-ի կողմից: Երկու տարվա ընթացքում, տարբեր երկրներում, պետք է անցկացվի 6 մրցաշար` յուրաքանչուր տարի 3-ական:

Յուրաքանչյուր մրցաշարի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 40,000 եվրո, իսկ հաղթող կստանա 6,500 եվրո: Իսկ վեց մրցաշարի արդյունքներով հաղթողը կստանա 15,000 եվրո:

Սա նախադեպը չունեցող մրցաշարերի շարք է, որը հիանալի խթան է հանդիսանում շախմատային աշխարհի համար: Գրան պրի մրցաշարերի անցկացումը 2010թ-ից սկսած ուղիղ կապ կունենա աշխարհի առաջնության հետ:
Չեմպիոնը կորոշվի աշխարհի առաջնության Նոկաուտ համակարգով, որը տեղի կունենա Թուրքիայում և հաջորդ 2011թ-ին, աշխարհի չեմպիոնները կմրցեն 2009-2010թթ.. կանանց գրան պրի մրցաշարի հաղթողի հետ:

Սա կլինի կանանց մրցաշարերի բոլոր ժամանակների ամենաուժեղ մրցաշարը և հատկանշական է ասել, որ այդտեղ կմասնակցեն երեք նախկին չեմպիոնուհիները և ամենաբարձր վարկանիշ ունեցող կին շախմատիստները:

Ջերմուկ, Հայաստան 23 հունիս - 6 հուլիս, 2010
Ուլանբատոր, Մոնղոլիա 29 հուլիս - 12 օգոստոս, 2010
Սանտյագո, Չիլի
27 հոկտեմբեր- 9 նոյեմբեր, 2010
 
© FIDE Grand Prix 2009 - 2010    |    www.fide.com    |    grandprix.fide.com    |    Powered by Turkish Chess Federation